Գլխավոր լուրեր

08.02.2010 Drugs.am
Ձկան յուղը կանխարգելում է հոգեկան հիվանդությունների զարգացումը

 Ըստ եվրոպացի գիտնականների տվյալների' ձկան յուղի' կապսուլաներով ընդունումը դանդաղեցնում է հոգեկան հիվանդությունների զարգացումը: Հետազոտությունն իրականացվել է 81 մարդու վրա, որոնք պատկանում էին հոգեկան հիվանդությունների զարգացման մեծ վտանգի խմբին:

3 ամիս շարունակ ձկան յուղի ամենօրյա օգտագործումը գտնվել է այնքան արդյունավետ, որքան դեղամիջոցներով բուժումը: Այն 4 անգամ նվազեցնում է փսիխոզի և, մասնավորապես, շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը:

Հետազոտողները կարծում են, որ ձկան յուղի արդյունավետությունը թաքնված է դրանում պարունակվող օմեգա-3 ճարպաթթվի մեջ:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Archives of General Psychiatry ամսագրում:

Նման հիվանդներին տրվող դեղամիջոցներն ունեն մի շարք կողմնակի բարդություններ, մինչդեռ ձկան յուղը հեշտությամբ մարսվում է և վնասակար չէ:

Այս հայտնագործությունը հույս է ներշնչում ստեղծել հոգեկան հիվանդությունների կանխարգելման և բուժման ավելի արդյունավետ եղանակներ: Հաղորդում է Bbc.co.uk կայքը:


Դիտումներ [330]
Print  
Հետադարձ կապ
Անուն
Էլ. փոստ
Հաղորդագրություն*
Աֆիշա
Արխիվ
Եղանակը Երևանում
Այսօր՝
ցերեկ +36 °C
գիշեր +18 °C
Armenian Top Web
Sites Statistics & Rating Rambler's Top100
Copyright © Prisma.am || 2008. All rights reserved. Hot line phone (+37491) 19 64 04